-
31.03.2014|
14:12
France Press գործակալությունը տեղեկացնում է, որ Փարիզի քաղաքապետի պաշտոնն առաջին անգամ կստանձնի կին: Նա Ան Իդալգոն է, որը ներկայացնում է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը:
-
31.03.2014|
11:53
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:
-
31.03.2014|
11:48
Վաշինգտոնը չի ընդունի ոչ մի որոշում, որը ձեռք կբերվի առանց ՈՒկրաինայի գործող լեգիտիմ կառավարության մասնակցության: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկ երեկոյան տեղի ունեցած հանդիպումից հետո:
-
31.03.2014|
11:44
Մարտի 28-30-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում համախմբվել էին ԼՂՀ և ՀՀ երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների շուրջ 65 ներկայացուցիչներ։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն էր։
Դեռևս 2013թ. հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր ՀՀ երիտասարդական և ուսանողական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների այցելություն Լեռնային Ղարաբաղ՝ երկու երկրների երիտասարդների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու, միմյանց խնդիրները հասկանալու, անելիքներն ու ծրագրերը համատեղ քննարկելու և լուծումներ տալու համար։
-
30.03.2014|
18:47
Այս օրերին սոցիալական ցանցերում ստեղծվում են խմբեր «Փրկենք Քեսաբը» (Save Kessab) վերտառությամբ։ Նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեր հայրենակիցների հետ կատարվող ողբերգական իրադարձությունների վրա ու հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել Քեսաբի հայերին որևէ կերպ օգտակար լինելու համար:
-
30.03.2014|
18:35
Սլովակիայի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով երկրի ղեկավար է ընտրվել գործարար Անդրեյ Կիսկան։ Տեղական ԶԼՄ-ները ողջ նախընտրական արշավի ընթացքում Կիսկային անվանում էին «քաղաքականությունում նորեկ»։
-
30.03.2014|
18:34
ՀՀԿ-ի երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է, որ համաշխարհային ճգնաժամի արդյունքում երևան են եկել Եվրամիության ուժեղ և թույլ կողմերը, Հայաստանն այդ շրջնում ուսումնասիրել է Մաքսային միության երկրների տնտեսությունը և արդյունքում որոշում կայացրել հօգուտ Ռուսաստանի նախաձեռնած դաշինքի։ Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ այս քայլը անակնկալ չի եղել, և Եվրամիության հետ տարիներ շարունակվող բանակցություններից մեկ օրում շեղվելու մասին եվրոպացի գործընկերներին ժամանակին զգուշացրել էին։
-
30.03.2014|
18:29
«Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով ՀՀԿ երկրորդ համաժողովի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Մաքսային միության շրջանակներում Հայաստանի մարտահրավերներին:
-
30.03.2014|
18:19
Երեկ Ղրիմի թաթարների Կուրուլթայի արտահերթ նիստի ժամանակ որոշում է ընդունվել «ազգային-տարածքային ինքնավարության» ստեղծման մասին: Նիստը Ղրիմի թաթարների մեջլիսին հանձնարարել է «հարաբերություններ սկսել միջազգային կազմակեպությունների` ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԻՀԿ-ի (Իսլամական համագործակցության կազմակերպություն), պետությունների խորհրդարանների և կառավարությունների հետ»` Ղրիմի թաթար ժողովրդի իրավունքների ապահովման համար` «իր պատմական հայրենիք Ղրիմում ազգային-տարածքային ինքնավարության ձևով ինքնորոշվելու նպատակով»:
-
30.03.2014|
15:14
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 14.30-ի դրությամբ, Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհի 59-րդ կմ-ում փլվածքի պատճառով փակված ճանապարհահատվածը մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկելի է: